Ա.Ս.-ն, 2017-2022 թվականներին հանդիսանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲ ընկերության հաշվապահ, հափշտակել է Ընկերության ֆինանսական միջոցները։ Դատախազությունից հայտնում են, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն հափշտակել է իրեն վստահված՝ «Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 66 հազար 540 դրամը: Մասնավորապես, բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն, պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, հնարավորություն է ունեցել միանձնյա տնօրինելու «Ջրառ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարները: Որպես պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը Ընկերությանը պատկանող հաշվեհամարից իր անձնական հաշվեհամարներին կատարել է փոխանցումներ՝ այդ կերպ հափշտակելով 254 մլն 66 հազար 540 դրամը: 2022 թվականի հունվարի 26-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը): Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02