«Հետք»-ը գրում է.
«Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։
Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։
Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։
Կառուցապատող «Ման գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին Արթուր Հարությունյանի կողմից (կառուցապատվող գույքը նույնպես պատկանում է նրան)։ Ընկերության 100 % բաժնեմասը մինչ օրս պատկանում է Արթուր Հարությունյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը, ընկերությանը 2021 թ.-ին Երևանի քաղաքապետը միայն նախագծման թույլտվություն էր տվել։ Ավագանու անդամի կողմից «Ման գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարումը ստանձնելուց 6 ամիս անց՝ 2022-ի նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍՊԸ-ին շինթույլտվություն է տալիս։
Ի դեպ, «Ման գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը 100% բաժնեմաս ունի նաև «Փարիզ հոթել» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունն է շահագործում Երևանի Կենտրոնում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող «Փարիզ» հյուրանոցը (Ամիրյան 4/6 11)։ Արթուր Հարությունյանը փոխկապակցված է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանի հետ։
«Փարիզ» հյուրանոցն ու հարևան շենքերը կառուցել է «Գրիար» ՓԲ ընկերությունը, որը պատկանում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանին (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռուն)։ Ամիրյան 4/6 հասցեի շենքի տարածքների մի մասը սեփականության իրավունքով պատկանում է Գրիգորի Հարությունյանին և նրա մերձավորներին։
«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը Երևանի ավագանու անդամ է ընտրվել 2018 թ.-ին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Դաշինքը ձևավորվել էր «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից։ Վահե Օհանջանյանը «Առաքելություն» կուսակցության ցուցակով է ընդրգրկվել դաշինքի համամասնական ցուցակում։ Հիշեցնենք, որ Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս «Առաքելություն» կուսակցության քվոտայով է 2018 թ.-ին ընտրվել Երևանի ավագանու անդամ»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ «Հետք»-ի։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02