2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը: ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը Երևանում: Կան ավտոտնակներ, բնակելի տներին կից կառուցված շինություններ, հասարակական, արտադրական օբյեկտներ և այլն: Մայրաքաղաքի համար սահմանվել էր վերջնաժամկետ, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները 2022 թվականին հաշվառվեն: Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիները գործընթացը թողել էին վերջին օրվան: «Մենք տարվա ընթացքում փորձել ենք հնարավորինս իրազեկել քաղաքացիներին վերջնաժամկետների մասին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկավ դեկտեմբեր ամսվա վրա: Եթե սովորական շրջանում ամիսը 1000 ու մի փոքր ավելի հաշվառում էր կատարվում, ապա դեկտեմբերին 7 հազար 500 հաշվառման դիմում ենք ստացել»,-ասաց Գևորգ Մանուկյանը: Այդ շրջանում, մեծ պահանջարկով պայմանավորված, շուկայում նկատվել էր նաև չափագրման ծառայությունների նկատելի աճ: Եվ որպեսզի նման խնդիրների առաջ քաղաքացիները չկանգնեն, Կադաստրի կոմիտեն մարզերի բնակիչներին խորհուրդ է տալիս չթողնել վերին օրվան և ժամանակին դիմել ինքնակամ կառույցը հաշվառելու համար: Այժմ գործընթացն իրականացվում է մարզերում, մասնավորապես, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամկետ է սահմանված քաղաքային բնակավայրեր ընդգրկող համայնքների, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների համար: «Կուտակումներից, հերթերից զերծ մնալու, ծառայությունների գնաճային խնդիրներին չբախվելու համար մեր հորդորն է, ճիշտ հաշվարկել ժամկետները և ժամանակին իրականացնել ինքնակամ շինության հաշվառումը՝ չսպասելով վերջին օրվան»,-ասաց Գևորգ Մանուկյանը: Այժմ էլ մարզերում հաշվառում կատարվում է: Ցուցանիշները վկայում են, որ ամենապասիվն այդ հարցում եղել են Տավուշի, Վայոց ձորի մարզերը: Առավել ակտիվ են Կոտայքի և Արմավիրի մարզերը: Ի՞նչ է լինելու ինքնակամ շինությունների հաշվառումից հետո: Այս հարցին Կադաստրի կոմիտեում դժվարանում են պատասխանել: Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ դեռ չկա որևէ իրավական ակտ, որով ժամկետներ են սահմանվելու ինքնակամ կառույցների օրինականացման համար: Եթե քաղաքացին, ամեն դեպքում, ցանկանում է սեփականաշնորհել ինքնակամ շինությունը, ապա դրա հաշվառումը պարտադիր բաղադրիչ է լինելու: Մյուս կողմից հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է: Սեփականշնորհման գործընթացը սկսելու ժամանակ դա պարզ կլինի: Եթե շինությունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումներով, չթույլատրված վայրերում, ապա ենթակա չէ օրինականացման:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02