Ford ընկերությունը էլեկտրամոբիլների արտադրությանն անցնելու ֆոնին նախատեսում է մինչեւ 2025 թվականը Եվրոպայում կրճատել մոտ չորս հազար աշխատատեղ, այդ թվում 2300 աշխատատեղ Գերմանիայում՝ Քյոլնում եւ Ախենում։ Այս մասին փետրվարին14-ին՝ հեռուստակոնֆերանսի ժամանակ, ասել է ընկերության ղեկավարությունը, հայտնում է DW-ն։
«Այսօր հայտարարված միջոցառումները նպատակ ունեն Եվրոպայում արտադրական եւ ադմինիստրատիվ բաժանմունքները փոխարինել ավելի փոքր, կենտրոնացված պորտֆոլիոյով, որն ավելի շատ է մասնագիտացած էլեկտրոմոբիլների արտադրության ուղղությամբ», - ասել է Ford-ի գերմանական բաժանմունքի ղեկավար Մարտին Սանդերը։
Գերմանիայում Ford-ի գործարաններում աշխատում է ընդհանուր առմամբ 19000 մարդ։ Ավտոարտադրողը նախատեսում է կրճատել նախագծման բաժնի 1700 եւ 600 վարչական աշխատողների: Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայի այլ վայրերում կրճատումների դեպքում ընդհանուր առմամբ կվերացվի 3800 աշխատատեղ: Ավտոարտադրողի որոշմանը նախորդել են արհմիությունների հետ բանակցությունները, որոնք տեւել են մի քանի շաբաթ։
Փորձագետները հետազոտությունների եւ զարգացման բաժանմունքի կրճատումները համարում են Volkswagen-ի հետ Ford-ի համագործակցության հետեւանքներից մեկը։ Volkswagen-ից Ford-ը ստացել է MEB հարթակի հիման վրա էլեկտրական մեքենաներ արտադրելու լիցենզիա: Սա Ford-ին թույլ է տալիս խնայել հետազոտությունների համար հատկացվող գումարը:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02