«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի կողմից ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծերի փաթեթը քննադատության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության կողմից:
Նախ՝ նշենք, որ այս նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը: Ընդհանուր առմամբ, փորձաքննության արդյունքում վրիպակներ են արձանագրվել, որոնք խոսում են պատգամավորի ներկայացրած աշխատանքի փնթի լինելու մասին: Օրինակ՝ եղել են էջեր, որոնք համարակալված են, եղել են էջեր, որոնք համարակալված չեն եղել, եւ առաջարկվում է նախագծում մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսեւորել միասնական մոտեցում: Միեւնույն ժամանակ, նախագծի 1-ին գլխի համարը տեքստից առանձնացված չէ որեւէ կետադրական նշանով, նախագծի մյուս գլուխների համարները գլուխների տեքստից բաժանված են միջակետերով:
Այստեղ եւս առաջարկվել է ապահովել Նախագծի գլուխների համարակալման միասնական մոտեցում: Փորձաքննության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները:
Ելնելով այս դիտարկումներից՝ նաեւ անհրաժեշտ են համարում կատարել խմբագրական փոփոխություններ: Այլ խնդիրներ եւս արձանագրվել են, ընդհանուր առմամբ՝ 19 էջ: Եկել են այն եզրահանգման, որ նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Հիշեցնենք նաեւ, որ Մերի Գալստյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44