«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։
Ուշագրավ է, որ մինչ փաշինյանական իշխանափոխությունը որևէ ցուցահանդեսում, այդ թվում՝ զբոսաշրջային, Հայաստանը ներկայացնող ընկերություններին չեն արգելել ներկայացնել Արցախը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում վերոնշյալ զգուշացում-նամակը համարում են առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ենգիբարյանի խոշոր ձախողումը: Դեսպանատունը փաստացի աշխատանք չի տարել կազմկոմիտեի հետ, չի բացատրել, որ նշյալ պատճառաբանությունը պարզապես անհեթեթություն է:
Մեր ունեցած տեղեկություններով, ընդհանրապես, Գերմանիայի հայ համայնքը չափազանց դժգոհ է դեսպանից. այստեղ համարում են, որ դեսպանատանն արդեն մեկուկես տարի է՝ պարզապես «բարդակ» է, ամեն ինչ ձախողում են, ոչ մի հարցով նորմալ չեն զբաղ վում, ամ բող ջու թ յ ա մ բ կտրված են համայնքից: Փոխարենը դեսպանն այս օրերին հպարտորեն ուղեկցում է Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02