Հայաստանի Հանրապետության կառավարության նոր ծրագիրը պատրաստ է: Շուրջ երեք տասնյակ էջանոց փաստաթղթի ուսումանսիրությունը ցույց է տալիս, որ կառավարությունը առաջիկա 6 ամիսների համար պատվիրել է մեծ ծանրաձող, որը սակայն գործանականում հնարավոր է կյանքի կոչել: Փորձենք անդրադառնալ պետական կառավարման համակարգի օպտիմալացման վերաբերյալ գործադիրի պատկերացումներին, նպատակներին և խնդիրների լուծմանն ուղված սպասվելիք աշխատանքներին:
Օպտիմալացման շրջանակներում կվերանայվեն և հնարավորինս կպարզեցվեն տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունները, ինչպես նաև կնվազեվեն պետական կառավարման մարմինների հետ շփումները: Կրճատվելու են պետական ապարատի ծախսերը, ներդրվելու են հանրային ծառայողի մասնագիտական ունակությունների և աշխատանքային պարտականությունների գնահատման նոր չափանիշներ:
Մեծ կարևորություն կտրվի տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրմանը պետական համակարգում: Սպասվում է, որ 2017 թվականին, գործադիր մարմինը կներդնի կառավարման տեղեկատվական համակարգեր բոլոր խոշորացված համայնքներում և հինգ քաղաքում: Դրանից մեկ տարի հետո ակնկալվում է բոլոր պետական մարմիններում անցում կատարել միասնական մուտքի և նույնականացման համակարգի:
Նոր ծրագրի շրջանակներում ապահովվելու է սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնությունների գործընթացը: Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա այստեղ ակնկալվում է հաջորդ տարի խոշորացնել 150 համայնք՝ 18 փնջերում:
Սպասվում է, որ երկու տարվա ընթացքում 5 խոշորացված համայնքում պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ կիրականացվեն այնպիսի ներդրումներ, որոնք ուղված կլինեն համայնքում ձեռնարկատիրության զարգացմանը: Բացի դրանից առնվազն 45 գյուղական համայնքում սպասվում է ավելացված արժեք ապահովող ծրագրերի իրականացում: Դրանց կարելի է դասել ջերմոցները, սառնարանները, վերամշակման փոքր արտադրությունները և սպանդանոցները:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02