ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի գլխավորությամբ 2023 թվականի փետրվարի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ամփոփվել են Լոռու, Գորիսի, Եղեգնաձորի, Շիրակի, Սևանի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Դատախազությունից հայտնում են, որ կայազորի զինվորական դատախազները ներկայացրել են զինված ուժերում հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, արձանագրված դեպքերով իրականացվող նախաքննության, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանն առնչվող խնդիրները: Կայազորների զինվորական դատախազները զեկուցել են համապատասխան կայազորի տարածքում տեղակայված զորամասերում և այլ զորամիավորումներում վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին: ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը խորհրդակցությունների ժամանակ կարևորել է զորամասերում սպայական կազմի և պարտադիր ու պայմանագրային զինծառայողների հետ հանդիպումներն ու դասախոսություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, որը զինծառայողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու, հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու, քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքները բացատրելու հնարավորություն է տալիս: Հանցագործությունների կանխման տեսանկյունից Գրիգոր Էլիզբարյանը նաև հանձնարարել է արձանագրվող յուրաքանչյուր դեպքի, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև մահվան դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը, հանդես գալ դատախազական իրավաչափ ներգործության միջոցներով, դրանք հնարավորինս արագ չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով: ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը կայազորների դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները: Խորհրդակցությունների արդյունքներից ելնելով՝ Գրիգոր Էլիզբարյանը տվել է տվյալ կայազորների առանձնահատկություններից բխող մի շարք այլ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02