«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների ուշադրության կենտրոնում էր 25 օրական աղջնակ, որի մոտ ծնված օրվանից մոտ եղել է մշտական արտադրություն պորտից։ Կենտրոնից հայտնում են, որ արտադրությունը չի դադարել կատարված մշակումներից հետո: Զննման արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է հաստ պորտալարի մնացորդ: Պորտը եղել է թաց, հայտնաբերվել է նաև արտաքին խուղակային անցք: Կատարված հետազոտությունների արդյունքում (սոնոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա) հայտնաբերվել է լրիվ խուղակ՝ կապված աղիների հետ: Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արմեն Առուստամյանի փոխանցմամբ` երեխայի մոտ ախտորոշվել է զարգացման բնածին արատ, դեղնուցածորանի զարգացման խանգարում՝ լրիվ խուղակ: Հայտնաբերված խուղակը հանդիսանում էր որդանման ելուն, որը մտնում էր պորտալարի կազմության մեջ: Վիրահատական միջամտության արդյունքում որդանման ելունը հեռացվել է, կատարվել է պորտի պլաստիկա: Բժիշկ Առուստամյանը նշում է, որ հետվիրահատական ընթացքը եղել է հարթ: Երեխան դուրս է գրվել առողջացած: Զարգացման նման արատը հանդիսանում է հազվադեպ հանդիպող: Գրականության մեջ նկարագրված է 15-20 դեպք:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44