Գերմանիայի կառավարությունը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շոլցի հայտարարությունը, որն արվել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ԱՊԱ-ին ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուշները՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բեռլինում հնչած կարծիքները: «Երեկ կանցլերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տարածաշրջանից մեզ դիմել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դաշնային կառավարության դիրքորոշումը կրկին բարձրաձայնելու խնդրանքով։ Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Գերմանիան աջակցում է տարածքային ամբողջականությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Գերմանիան Հայաստանին եւ Ադրբեջանին վեճի խաղաղ կարգավորման կոչ է անում»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Գերմանիայի համար կարեւոր է երկու երկրների բնակիչների եւ փոքրամասնությունների իրավունքների հարգումը՝ միջազգային նորմերին եւ ստանձնած պարտավորություններին համապատասխան։ «Դաշնային կառավարությունը բացահայտորեն աջակցում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին»,-ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Շոլցը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը։
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02