Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի օրը պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ստեղծել: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Պաշտոնյաները մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և վերահաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման նպատակները: Այս առնչությամբ պաշտոնյաները պարտավորվել են ուժեղացնել միջոցառումների համակարգումը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունների հետագա զսպման համար»,- ասվում է հայտարարության մեջ, որոը տարածվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական խորհրդատվական խմբի՝ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, Իսրայելի ռազմավարական պլանավորման քարտուղար Ռոն Դերմերի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Խանեգբի հանդիպումից հետո:
Քննարկվել են նաև ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի վերջին համատեղ զորավարժությունների արդյունքները։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը դիտարկել են «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելի անվտանգության և քաղաքական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ջանքերը»:
«Սալիվանը վերահաստատել է նախագահ Ջո]Բայդենի անշեղ հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը, ինչպես արտահայտված է ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերության մասին Երուսաղեմի համատեղ հռչակագրում, որը ստորագրվել է նախագահի՝ 2022 թվականի հուլիսին Իսրայել կատարած այցի ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02