«Լավ, ռուսական խաղաղապահներին քննադկատում ենք, ասում ենք՝ գնացեք, բայց կա՞ մի երկիր, որը պատրաստ է խաղաղապահներ բերել, եթե չկա՝ ինչո՞ւ են ավել-պակաս խոսում»,- իր հեղինակած «Բանակցային Առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո պատասխանելով լրագրողների հարցերի՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հարց հնչեցրեց, թե Արցախը կարո՞ղ է միայնակ դիմակայել Ադրբեջանին, հատկապես երբ «Հայաստանը ձեռքերը լվացել է նրանից»: «Հայաստանն այլևս իրեն չի համարում անվտանգության երաշխավորը, վաղուց արդեն չի համարում՝ կոպիտ ձախողվելուից հետո, ես նկատի ունեմ 44-օրյա պատերազմը: Բա 120 հազարը ինչպե՞ս պետք է դիմակայի 10 միլիոնին»,-ասաց Սերժ Սարգսյանը: Հետևություն անելով, որ անհրաժեշտություն է այսօր Արցախում խաղաղապահների ներկայությունը, նա հայտարարեց. «Միշտ պետք է հիշենք , որ որևէ դաշնակցային հարաբերություն՝ հարաբերություն չէ միակողմանի օգնությնա համար»: Նախագահը բացատրեց, որ նույնիսկ մարդկային հարաբերություններում այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է:
«Ընկերությունը փոխադարձ պարտավորություն է, ոչ թե դու միշտ՝ տուր-տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ գնամ մեկ ուրիշի հետ խոսեմ: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի և երբ տեսնում են, որ մարդը տեղից բան չի հասկանում՝ անմիջապես կուլ են տալիս: Ռուսաստանը եղել է և հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից դուք տեսնո՞ւմ եք դաշնակցային հարաբերություններ: Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, երբեք, չեմ էլ լինելու, բայց համարել ու համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է , որովհետև այլընտրանք չկա: Նրանք, ովքեր ուզում են գալ այս տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում, իսկ ովքեր այդ գաղափարն առաջ են տանում, արդյո՞ք պայմանավորվածություններ ունեն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ ռազմաբազա՞ դնի, եվրոպական որևէ երկիր Արցախում կոնտինգե՞նտ է ուենալու»,-հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը: Սերժ Սարգյանն ասաց, թե բոլորն էլ լավ գիտեն , որ ինքը երբեք հակաեվրոպական էլ չի եղել: «Այսինքն՝ կշտամբանքս ոչ թե վերաբերում է Եվրոպային, ՆԱՏՕ-ին, այլ այն ավանտյուրիստներին, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փորձում են այստեղ ամեն ինչը պղտորեն իսկ պղտորելը լավ բանի չի կարող բերել»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Աղբյուր` Panorama.am
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44