Այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարանքի արժանանան: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Շուրջ երեք ամիս է՝ շրջափակված Արցախում հումանիտար բեռները տեղ են հասնում մեծ դժվարությամբ, ուժերի գերլարման եւ ծանր բանակցությունների արդյունքում: Այս ընթացքում պետական մարմինների եւ ռուս խաղապահների միջեւ համագործակցության շնորհիվ հանրապետություն են հասնում քիչ քանակության առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են բնակչության կենսապահովման նվազագույն կարիքները բավարարելու համար:
Երեկ Արցախի Հանրապետություն բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը կազմված էր առաջնային անհրաժեշտության պարենամթերքից, պարունակում էր նաեւ 31 պարկ բոված արեւածաղկի սերմ: Թե որ տնտեսվարողը կամ անհատն է փորձել օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ կենսական նշանակության ապրանքը չարամտորեն փոխարինելով արեւածաղկի սերմով, պարզ կլինի համապատասխան մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում:
Բայց անկախ տեղի ունեցածի հանդեպ իրավական գնահատականից, շատ կարեւոր եւ հիասթափեցնող է հարցի բարոյական կողմը:
Այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարանքի արժանանան:
Մանրածախ ապրանքների իրացման հետ կապված նոր կարգավորումներին զուգահեռ ուժեղացվելու են նաեւ ապրանքների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող ջանքերը եւ այսուհետ յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվելու է»,– հայտարարել է Արցախի պետնախարարը։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44