Ֆրանսիայում ցուցարարները շաբաթ օրը դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերի դեմ, հայտնում է AFP-ն։
Արհմիությունները հույս ունեն, որ դեռեւս կարող են ստիպել Մակրոնին նահանջել, քանի որ խորհրդարանը քննարկում է օրինագիծը, իսկ Ազգային ժողովը եւ Սենատը շարժվում են դեպի վերջնական քվեարկություն այս ամսվա վերջին:
Այս շաբաթ Ֆրանսիայի նախագահը երկու անգամ մերժել է իր հետ հանդիպելու արհմիությունների վճռական կոչերը, որոնք ուզում են վերջին ջանքերով ստիպեն նրան փոխել իր միտքը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆրանսիայում նախատեսված 230 ցույցերի ժամանակ սպասում է 800 000-ից մինչեւ մեկ միլիոն մարդու, որոնցից մինչեւ 100 000-ը, հավանաբար, կգա Փարիզ:
Սակայն կեսօրին մոտ հաշվարկները ցույց են տվել, որ մասնակիցները կարող են 963 000-ից քիչ լինել։ Հենց այդքան մարդ է շաբաթ օրն, ըստ ոստիկանության, բողոքի ցույց անցկացրել:
Երեքշաբթի օրը տեղի ունեցած վերջին խոշոր գործադուլի եւ ցույցերի ժամանակ, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցությունը կազմել է 1,3 միլիոնից քիչ պակաս, իսկ արհմիությունների տվյալներով՝ ավելի քան երեք միլիոն:
Արհմիությունների կողմից անժամկետ գործադուլների կոչերը ազդել են ֆրանսիական տնտեսության մի քանի ոլորտների, այդ թվում՝ երկաթուղային եւ օդային տրանսպորտի, էլեկտրակայանների, գազային տերմինալների եւ աղբահանության վրա:
Սակայն քաղաքի որոշ թաղամասերում չհավաքված աղբը սկսել է կուտակվել, իսկ ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայի օդանավակայաններում նախատեսված թռիչքների մոտ 20%-ը:
Ֆրանսիայի Սենատը շաբաթ առավոտյան վերսկսել է բարեփոխումների քննարկումը, որի հիմնական միջոցը նվազագույն կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելն է։
Շաբաթ օրը Փարիզում գործադուլները գրեթե չեն ազդել քաղաքային տրանսպորտի վրա, բացառությամբ որոշ մերձքաղաքային գնացքների:
Սենատորները մինչեւ կիրակի երեկոյան պետք է ավարտեն քննարկումը, որից հետո հանձնաժողովը պետք է մշակի օրինագծի վերջնական տարբերակը, որը վերջնական քվեարկության կներկայացվի խորհրդարանի երկու պալատներում։
Եթե կառավարությունը չկարողանա ձայների մեծամասնություն հավաքել, վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է կիրառել հազվադեպ օգտագործվող սահմանադրական գործիքը, որը հայտնի է որպես հոդված 49/3՝ առանց քվեարկության օրենքն ընդունելու համար:
Շաբաթ օրը BFMTV հեռուստաընկերության կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների 63%-ը հավանություն է տվել բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին, իսկ 54%-ը նաեւ աջակցել է որոշ ոլորտներում գործադուլներին եւ արգելափակումներին:
Սակայն հարցվածների մոտ 78%-ն ասել է, որ վստահ է՝ Մակրոնն ի վերջո կհասնի բարեփոխումների հաստատմանը:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02