Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքը դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր առցանց ծրագրեր և դասընթացներ։ «Մենք շատ ոգևորված ենք, որ առիթ ունենք ականատես լինելու կամավորների պատմական վերադարձին Հայաստան,-ասել է Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։ «Ես գիտեմ, որ կամավորները կծառայեն մեծ խանդավառությամբ ու եռանդով, և վստահ եմ, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև համագործակցության նոր հնարավորություններ և ամուր բարեկամություն կհաստատվի»։ Ըստ Հայաստանի կառավարության հետ ունեցած համաձայնության՝ կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և հասարակական կազմակերպություններում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կօգնեն անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին բարելավել անգլերենի հմտությունները, ինչպես նաև կաշխատեն երիտասարդների հետ՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ի նպաստ Հայաստանի համայնքների զարգացման։ Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ.-ից սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է երկու՝ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։ Հայաստանում ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1.100 կամավոր։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44