Այսօրվա անհանգիստ աշխարհում Չինաստանը վճռական է Ռուսաստանի հետ պահպանելու ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգն և պաշտպանելու աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Մոսկվա ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը:
«Խաղաղությունից հեռու աշխարհում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը, պաշտպանել աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի վրա, որոնք իրենց հերթին հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, հավատարիմ մնալ իսկական բազմակողմանիությանը, խթանել աշխարհում բազմաբևեռությունը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացումը, նպաստել գլոբալ կառավարման զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ»,- ասել է Սին։
Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես խոշոր տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, կարևոր դեր են խաղում միջազգային հարցերում։
Պեկինը և Մոսկվան լավ հարևաններ են և վստահելի գործընկերներ, ասել է Սի Ծինփինը։
«Ես շատ ուրախ եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական այցով վերադառնալ մեր մերձավոր հարևան երկիր։ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ողջույններ և բարեմաղթանքներ եմ հայտնում կառավարությանն ու ժողովրդին։ Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով և գետերով», - ասել է նա:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02