Մարտի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել 2023թ. մարտի 20-ից 24-ը Բուենոս Այրեսում անցկացվող Մարդու իրավունքների 3-րդ համաշխարհային ֆորումի հատուկ քննարկումներում, որոնք նվիրված էին մարդու իրավունքների և ժողովրդավարության ապագայի հարցերին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալ Գևորգյանն անդրադարձել է ժողովրդավարության ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ շեշտելով դրանց փոխազդեցության կարևորությունը։ Ներկայացվել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների խթանման և զարգացման գործընթացները, որոնք այսօր էլ ձևավորում են Կառավարության օրակարգի առաջնահերթությունները։ Կարևորվել է Հայաստանի ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ձևաչափերում՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարության միասնական չափանիշների պահպանմանը։ Շեշտվել է խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների խնդիրների փոխկապակցվածությունը։ Անդրադառնալով տարածաշրջանի առաջ ծառացած մարտահրավերներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ խաղաղության իրավունքը և կյանքի իրավունքը թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքներ են։ Այդուհանդերձ Ադրբեջանը հացականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ պնդելով, որ «ուժն է ծնում իրավունք», հետևաբար՝ միջազգային հարաբերություններում հղման կետը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ՝ ուժը։ Ներկայացվել են նման վարքագծի աղետալի հումանիտար հետևանքները, որոնք իրենց արտացոլումն են գտել 2020թ-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի ընթացքում։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ և շուտափույթ իրականացման հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման օրակարգի շուրջ։ Շեշտվել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում՝ ուղղված հիշողության և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ և արժանապատիվ համակեցության ապահովմանը։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02