Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հինգշաբթի նախազգուշացրել է, որ Լիբանանը գտնվում է «շատ վտանգավոր իրավիճակում» բարեփոխումների ձախողումից մեկ տարի անց, որոնք երկիրը չկարողացավ իրականացնել, հաղորդում է Reuters-ը։ ԱՄՀ առաքելության ղեկավար Էռնեստո Ռիգոն Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունները պետք է արագացնեն 3 միլիարդ դոլարի օգնություն ստանալու համար առաջադրված պայմանների կատարումը։ «Ավելին կարելի էր սպասել բարեփոխումների հետ կապված օրենսդրության իրականացման եւ հաստատման առումով»,- ասել է նա՝ նշելով «շատ դանդաղ» առաջընթացը։ «Լիբանանը գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում»,- ասել է Ռիգոն։ «Այլեւս կենտրոնական բանկից ոչ մի փոխառություն»,- հավելել է նա։ «Բավական է ասել, որ կորուստներն այնքան մեծ են, որ, ցավոք, դրանք պետք է բաշխվեն կառավարության, բանկերի եւ ավանդատուների միջեւ»,- հավելել է Ռիգոն: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ԱՄՀ-ն «երբեք հետ չի կանգնի» անդամ երկրին տրամադրվող օգնությունից, եւ Լիբանանի համար բարեփոխումներ իրականացնելու ժամկետ չկա: Լիբանանը ԱՄՀ-ի հետ համաձայնագիր է ստորագրել գրեթե մեկ տարի առաջ, սակայն մինչ այժմ չի կատարել լիարժեք ծրագրի ստացման պայմանները, որը, ինչպես համարվում է, վճռորոշ նշանակություն ունի աշխարհի վատթարագույն ֆինանսական ճգնաժամերից մեկից նրա վերականգնման համար: «Առանց արագ բարեփոխումների, Լիբանանը կհայտնվի անվերջանալի ճգնաժամի մեջ»,- զգուշացրել է ԱՄՀ-ն Ռիգոյի ելույթին հաջորդած գրավոր հայտարարության մեջ: Երկրի տնտեսությունը տուժել է լիբանանյան արժույթի փլուզումից, որը 2019 թվականից կորցրել է իր արժեքի մոտ 98%-ը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ առաջացնելով եռանիշ գնաճ։ Կառավարության գնահատմամբ, ֆինանսական համակարգում վնասները կազմել են ավելի քան 70 միլիարդ դոլար, որի մեծ մասը կուտակվել է կենտրոնական բանկում։ ԱՄՀ-ն կոչ է արել ֆինանսական հատվածի կորուստները բաշխել այնպես, որ պահպանվեն փոքր ներդրողների իրավունքները եւ սահմանափակվի պետական ակտիվների շրջանառությունը, սակայն ազդեցիկ քաղաքական գործիչներն ու բանկերը դեմ են արտահայտվել՝ հետաձգելով վերականգնումը:
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02