Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ․Պապոյանը մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները:
Մասնավորապես, 1) հաստատել է իմ պնդումն այն մասին, որ Արտավազդ Մարգարյանը չէր կարող ձերբակալվել «անմիջականորեն ծագած կասկածի» հիմքով, քանի որ այդ հանցագործության դեպքի առնչությամբ վարույթ էր իրականացվում ձերբակալումից շուրջ 4 ամիս առաջվանից: Դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այդպիսի ռեժիմը նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ դեռևս բացահայտված չէ հանցագործության փաստը:
2) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ բացակայում է Արտավազդ Մարգարյանին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը: 3) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ չկա որևէ օբյեկտիվ փաստական տվյալ առ այն, որ հայտնի ձայնագրության մեջ հեռախոսային խոսակցություն ունեցող անձանցից մեկը հենց Արտավազդ Մարգարյանն է: Դատարանն արձանագրել է նաև քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ: Հաստատել է մի շարք այլ հանգամանքներ»։
Հիշեցնենք, որ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ «ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքով» մեղադրանք է ներկայացվել Արարատի մարզի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանին։ Դատարանը Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր, ձերբակալությունն էլ ճանաչել ոչ իրավաչափ: Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել էր Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44