Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը:
2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 39 հաղորդում, որից 22-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 19-ն ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է 3 դեպք:
Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և հափշտակության՝ մեկական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության երկուական դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված 1 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում խարդախության մեկ դեպքի բացահայտման և մյուս հանցատեսակների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:
Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ և Մաճկալաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 10 պատահար, որից 8-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի:
Մահվան ելքով մեկ դեպք է գրանցվել մարտի 22-ին՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին: 46-ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։ Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 12 վարորդ, 15-ը եղել է անսթափ վիճակում, 26 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Ոստիկանության պետի հրամանով` կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ, համակարգում շարունակվում են ամենամյա դասընթացներն ու պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02