«Ապրիլի 12-ից 15-ը նախատեսվում է փոքր դասի ավտովբուսներով շահագործել թիվ 67 երթուղին, որը կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաները»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը և հավելեց, որ երթուղու սկիզբը Ներքին Չարբախը կլինի, իսկ վերջնակետը՝ «Աստղիկ» նժշկական կենտրոնը: Վարչության պետի խոսքով՝ թիվ 40 երթուղին իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները:
«Թիվ 1 հիմնական երթուղին 18 հատ բարձ դասի 12 մետրանոց ավտոբուսներով իրակ կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանները»,-հայտնեց Սարգսյանը և հավելեց. «Թիվ 58 երթուղին կսպասարկվի Ժոնգ Թոնգ ավտոբուսնեով, որի երթուղին կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյանի փողոցով՝ Ավան Առինջը կապելով Ավան, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններին»: Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ թիվ 97 երթուղին էլ կհամալրվի 4 նոր շարժակազմով և վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան, կհամալրվի նաև թիվ 22 երթուղու շարժակազմը և Սիլիկյան թաղամասում իր մեջ ներառի 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Տրանսպորտի վարչության պետը հայտնեց, որ թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի ավտոբուսներով և հավելեց, որ մինչև ապրիլի 15-ն ըստ նախատեսվածի շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը, իսկ մայիսից նոր ավտոբուսներով կհամալրվեն թիվ 18 երթուղին, թիվ 13 միկրոավտոբուային երթուղին կրկին կփոխարինվի Ժոնգ Թոնգ ավտոբուսներով, թիվ 47 երթուղին՝ 14 ավտոբուսով, թիվ 9-ը հիմնական երթուղին կսպասարկեն 18 բարձր դասի ավտոբուսներ: Նրա խոսքով՝ թիվ 53 և թիվ 54 երթուղիենրը նույնպես կփոխարինվեն Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներով, իսկ Սարի Թաղի թիվ 21 երթուղու «Պազիկների» փոխարեն կմտցվեն փոքր դասի ավտոբուսներ: «Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործամ հանձնել ևս 110 ավտոբուս, մնացածը կշահագործվի հունիս ամսից»,-հայտնեց Սարգսյանը և ուշացումը բացատրեց կանգառների շինարարությամբ և համապատասխան որակավորման վարորդների ընտրությամբ:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02