Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից: «Ծանրամարտի Եվոպայի առաջնության բացմանը մնացել է 10 օր, և այս հավաքով մենք կամփոփենք արված աշխատանքները, կտրվեն վերջին հաձնարարականները: Այս ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ աշխատել ենք միջոցառման կազմակերպման ուղղությամբ: Երեկ այցելել եմ «Կիլիկիա» մարզադպրոց, որը լինելու է այս մրցումների հիմնական մարզումային սրահը. մենք նմանատիպ վերանորոգված, վերակառուցված, նման հնարավորություններով դահլիճ Հայաստանում չունենք: Կոնկրետ մարզադահլիճը ծանրամարտի առաջնությունից հետո ծառայելու է որպես բադմինթոնի, թենիսի մարզադահլիճ և, ըստ էության, վերանորոգումից հետո հանձնվելու է Երևանի քաղաքապետարանին»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, հստակեցվել են նախապատրաստական ընթացիկ աշխատանքների ուղղությամբ առաջիկա անելիքները, քննարկվել են անվտանգության ապահովման, մարզիկների, պատվիրակությունների դիմավորման և տեխնիկական այլ հարցեր: Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02