Ռուսաստանից վեց նոր միլիարդատերեր՝ Անդրեյ Կրիվենկոն, Սեյֆեդդին Ռուստամովը, Դենիս Շտենգելովը, Պավել Գոլուբկովը, Դմիտրի Նիկոլաևը և Իվան Ստրեշինսկին, ընդգրկվել են Forbes հանդեսի միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային ցուցակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Հաղորդվում է, որ «Վկուսվիլ» մանրածախ ցանցի հիմնադիր Անդրեյ Կրիվենկոն (Ռուսաստանում զբաղեցնում Է 59-րդ, համաշխարհային մասշտաբով՝ 1434-րդ տեղը) 2,1 միլիարդ դոլար կարողությամբ կարող էր Forbes-ի միլիարդատերերի գլոբալ վարկանիշային ցուցակում հայտնվել դեռ անցյալ տարի։
Սակայն դա տեղի չունեցավ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո ռուս ռիթեյլերների, ինչպես նաև բորսայում առևտրով զբաղվող այլ ընկերությունների գնանշումների անկման հետևանքով։
Forbes-ի տվյալներով՝ 2022 թ.-ի վերջին «Վկուսվիլ» ընկերության հասույթն աճել է 25%-ով՝ մինչև 203,4 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը գերազանցել է 3 մլրդ ռուբլին։ Սեյֆեդդին Ռուստամովը, որը վերահսկում է «Մետաֆրաքս գրուպ» քիմիական հոլդինգը, որի կենտրոնակայանը գտնվում է Պերմի Գուբախա քաղաքում, 90-րդ տեղում է Ռուսաստանի և 2133-րդ տեղում՝ գլոբալ վարկանիշային ցուցակում։
Նրա կարողությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար: «Մետաֆրաքս գրուպ»-ն արտադրում է Ռուսաստանում ամբողջ մեթանոլի մեկ քառորդը, ինչպես նաև ղեկավարում է ֆորմալդեհիդի և սինթետիկ խեժի «Մետադիենա» ձեռնարկությունները Պերմի երկրամասում, Մոսկվայի մարզում և Ավստրիայում:
«KDV Group»-ի (հրուշակեղենի, խորտիկների, թեյի, սուրճի, հյութերի և այլ ապրանքների արտադրություն, հիմնական բրենդներից մեկն Է «Յաշկինո»-ն) և «Յարչե» սուպերմարկետների ցանցի (ավելի քան 650 խանութ Սիբիրում և Կենտրոնական Ռուսաստանում) հիմնադիր Դենիս Շտենգելովը Ռուսաստանի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 94-րդ տեղը, գլոբալ վարկանիշային ցուցակում՝ 2133-ը՝ 1,3 մլրդ դոլար կարողությամբ։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02