ARM | RUS |

Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը․ Ավագ շաբաթի խորհուրդը

08.04.23 | 23:59

Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև Նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են: Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», որովհետև իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը: Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթը հաջորդում է Ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ Հարությամբ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը: Ավագ երկուշաբթին, բացի այն, որ արարչագործության առաջին օրվա խորհրդանիշն է, եկեղեցական ավանդության մեջ հայտնի է նաև «անիծված թզենու» կամ «թզենու երկուշաբթի» անուններով: Այս անվանումը կապված է Ավետարանական այն դրվագի հետ, երբ Հիսուս Քրիստոս մոտենալով մի թզենու, որը հեռվից շատ փարթամ ու գեղեցիկ էր երևում, ցանկանում է մեկ թուզ պոկել և ճաշակել, տեսնում է, որ թզենին անպտուղ է, ինչի պատճառով էլ անիծում է նրան. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի» (Մատթեոս 21.18-22): Այս անելով, Քրիստոս կամենում էր ցույց տալ, որ Երուսաղեմ մտնելու ճանապարհին հանդիպել էր բազմաթիվ մարդկանց, որոնց արտաքին կյանքը թվում էր, թե լի էր օրհնությամբ, բայց դատարկ էր և անպտուղ, քանզի ամեն ինչ ավելի շատ ցուցադրության և մարդահաճության համար էր արվում, քան ի փառս Աստծո: Իսկ «Ինչո՞ւ Քրիստոս հենց թզենին ընտրեց» հարցին մեկնիչները պատասխանում են` փաստելով այն հանգամանքը, որ թզենին մյուս ծառերի համեմատ ավելի ուշ է չորանում, քանզի կաթի նման հոսող նյութ ունի և ավելի մածուցիկ է, ինչն էլ աստվածային զորությունն ավելի շեշտեց, քանզի եթե ծառը նույնիսկ արմատահան անեին և կտրեին, մի որոշ ժամանակ անց նոր ամբողջովին կչորանար, սակայն Քրիստոսի խոսքերից չորացավ նույն րոպեին: Ավագ երեքշաբթին, պատկերում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Օրվա ամբողջ խորհուրդն ամփոփվում է «Տասը կույսերի» առակում (Մատթեոս 25.1-13) և իր պատգամով անմիջականորեն կապված է նախորդ օրվա խորհրդի հետ, քանզի եթե մարդը հայտնվի հինգ հիմար կույսերի իրավիճակում, ապա թզենու պես կլինի անպտուղ ու կչորանա: Այս օրը գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես պետք է ապրի ճշմարիտ քրիստոնյան, որպեսզի վերջում չարժանանա Քրիստոսի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» դառը և կործանարար խոսքերին, այլ միշտ արթուն լինի, որովհետև հայտնի չէ Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը (հմմտ. Մատթեոս 25.13): Ավագ չորեքշաբթի օրը հիշատակում են այն կնոջը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը (Մատթեոս 26.6-13): Այդ դեպքին հաջորդում է Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26.14-15): Այս ամենն էլ պատճառ դարձավ առաքյալների այն որոշման համար, որի համաձայն ամեն չորեքշաբթի պետք է պահք պահել և ապաշխարել` հիշելով, թե ինչպես մատնվեց մեր Փրկիչը: Ավագ հինգշաբթին բացի այն, որ հիշատակն է Խորհրդավոր ընթրիքի, նաև ներկայացնում է հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ հինգշաբթի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում ոտնլվայի արարողություն` համաձայն ավետարանական այն դրվագի, որտեղ հստակ ասված է. «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13.14-15): Ավագ ուրբաթը հիշատակում է Տիրոջ չարչարանքները, խաչելությունը և մահը, երբ «…եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների` վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության, բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին» (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»): Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկագործության վերաբերյալ: Արևն ու լուսինը խավարեցին, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին և հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումն ազդարարեցին: Բոլոր եկեղեցիներում, ի հիշատակ այս ամենի, կատարվում է խավարման և թաղման կարգ: Այս ողբալի օրվան հաջորդում է վեհասքանչ և քրիստոնայների թերևս ամենաերջանիկ օրը` Ավագ շաբաթը` Քրիստոսի փառահեղ Հարության օրը, քանզի արժանանում ենք լսելու հրեշտակաբարբառ ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեզ` մեղավորներիս ու ապականվածներիս: Նա, որպես Քաջ Հովիվ Իր մոլորված ոչխարների համար, Իր անձը տվեց: Սուրբ Հարության օրը ոչ մի կերպ չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարվեց, որովհետև Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը:


Ձեր հոգևոր ծառայությունը առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և պահպանության գործում. Սերժ Սարգսյանը՝ Վեհափառին

Ձեր հոգևոր ծառայությունը առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության,...

18:38

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու...

17:43

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

17:26

«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց

«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան...

17:19

Ուղիղ. Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործով դատական նիստը

Ուղիղ. Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործով դատական...

17:19

Ծառուկյանի հանդեպ անբարո գործընթացը մեկ մարդու վրեժխնդրության սահմաններում է իրականացվում. Տոնոյան

Ծառուկյանի հանդեպ անբարո գործընթացը մեկ մարդու վրեժխնդրության սահմաններում է իրականացվում....

15:37

Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է

Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է

15:25

Վահրամ Դումանյանը վերանշանակվել է

Վահրամ Դումանյանը վերանշանակվել է

15:15

Վերանշանակումներ՝ ՊՆ-ում

Վերանշանակումներ՝ ՊՆ-ում

15:03

Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում. զինծառայողը մահից առաջ նամակ է թողել

Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում. զինծառայողը մահից առաջ նամակ է...

11:18

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

11:03

Փաշինյանի նպատակն է հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի նպատակն է հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը․...

10:35

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է․ Լավրով

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է․...

10:10

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ ՌԴ ԱԳՆ

09:50

Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն

Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն

21:13

Քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. Ստեփան Դանիելյան

Քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. Ստեփան...

13:53

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝...

13:36

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է Եկեղեցուն, ոչ թե Կաթողիկոսին․ փաստաբան

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է...

13:19

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների․ Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների․ Աննա...

13:09

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ...

12:59

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02