Հոսպիտալացված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վիճակը բարելավվում է, սակայն նա շարունակում է բուժում անցնել պրոգրեսիվ թերապիայի հիվանդասենյակում, ասվում է նրան բուժող բժիշկների հայտարարության մեջ:
«Վերջին 48 ժամվա ընթացքում նկատվել է վերահսկվող օրգանների գործառույթների շարունակական բարելավում»,-ասվում է հայտարարության մեջ։ Բժիշկների խոսքով՝ 86-ամյա քաղաքական գործչի համար նշանակված թերապիան տալիս է ակնկալվող արդյունքները, ինչը թույլ է տալիս զգուշավոր լավատեսություն արտահայտել: Բեռլուսկոնին, նշել են նրանք, շարունակում է գտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Անցած չորեքշաբթի 86-ամյա քաղաքական գործիչը կրկին տեղափոխվել էր Միլանի San Raffaele հիվանդանոց, որտեղից նա դուրս էր գրվել մարտի 30-ին՝ կլինիկայում չորս օր մնալուց հետո: Սկզբում ԶԼՄ-ները հայտնել էին, որ իտալացի քաղաքական գործիչը հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ նա բուժում է ստանում քրոնիկ լեյկեմիայի դեմ։ Adnkronos լրատվական գործակալության տվյալներով՝ Բեռլուսկոնիի մոտ լեյկոզ է ախտորոշվել երկու տարի առաջ, իսկ այժմ հիվանդությունը սրվել է։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02