Երևանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք: 45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք: Նույն քաշային կարգում երկրորդը Ռումինիայից Կոսմինա Պանան էր (երկամարտ` 153 կգ), իսկ եռյակի վերջում` իսպանացի Մարթա Գարսիան (երկամարտ` 153 կգ): Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարի դուրս եկան նաև 49 կգ քաշային կանայք: 49 կգ քաշային կարգում Եվրոպայի նոր ռեկորդով ոսկե մեդալակիր դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Վալենտինա Կամբեյը, ով երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Երկրորդը երկամարտի 183 կգ արդյունքով իտալացի Զուլիա Իմպերիոն է, իսկ եռյակի վերջում Ուկրաինայից Անհելինա Լոմաչիսկան է` երկամարտի 176 կգ արդյունքով:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02