Երեւանում բազմաբնակարան շենքերի շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 32 արձանագրություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը, ընդգծելով, որ կազմված արձանագրությունների թիվը եռապատկվել է նախորդ շաբաթվա համեմատ: «Այդ 32 արձանագրություններից 11-ը ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերն են, 20 արձանագրությունները շինհրապարակների հմար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են եւ մեկ արձանագրություն սանիտարական պայմանների խախտման դեպքով է: Նույն ժամանակահատվածում իրականացվել է մեկական քանդման աշխատանքներ Աջափնյակ եւ Նոր Նորք վարչական շրջաններում, մետաղական կոնստրուկցիաների քանդում է իրականացվել: 32 արձանագրություններից մեկ կարեւոր եւ կոպիտ խախտման դեպք կա: Արշակունյանց 192 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար ստացված շինթույլտվությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել է լրացուցիչ 2 հարկի կառուցման, երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը կառուցապատման եւ հողի վերահսկողության վարչության կողմից մեկ ամիս առաջ առձառն ստացել է ծանուցում նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Վարչարարությունն իրականացվել է, արձանագրությունը կազմվել է»,-ասաց Յակով Ասատրյանը: Նա նկատեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ իրենց գործունեությունը կանխարգելիչ լինի եւ գործը «վիրաբույժին» չհասնի, որովհետեւ այդ դեպքում սուր գործիքներով են իրականացվում միջամտություններ: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այս դեպքում բանը հասել է սուր գործիքներին եւ հավելյալ ծավալները պետք է քանդվեն. «Այսուհետ քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու եւ շինարարական ստանդարտներին եւ նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից: Քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»,-ասաց Ավինյանը:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02