«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության ծրագրի կատարողականի պատրվակով հրավիրված ԱԺ նիստում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը, հիրավի, «ծրագրային» էր: Այն ծրագրային էր նույնիսկ առանց չակերտների ու սարկազմի: Ավելին, անգամ հարց չի ծագում, թե դա ինչ ծրագիր է: Դա էլ է բացահայտ:
Նիկոլ Փաշինյանը, որքան էլ դա իրեն բնորոշ չէ, միանգամայն անկեղծ (այո, այո՝ անկեղծ) ու բացահայտ հայտարարեց. ա) համաձայնել է Արցախը լիովին հանձնել Ադրբեջանին, բ) հետևողականորեն թուրք-ադրբեջանական տանդեմին է հանձնելու Հայաստանը: Այստեղ հարցերը հազիվ թե կարող են ուղղված լինել Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, նոր չպիտի իմանայինք, թե նա ով է և ինչ է անում, մեծ հաշվով: Այստեղ բուն հարցն այն է, թե ի՞նչ ենք անում մենք:
Ի՞նչ ենք անում բոլորս՝ ընդդիմադիր, թե չընդդիմադիր, հողագործ, թե ակադեմիկոս, վարորդ, թե շինարար, երևանաբնակ, թե լիոնցի, տնատեր, թե տունուտեղից զրկված: Բոլո՛րս: Այն, որ ժողովուրդ են ասում, որին, մեկը, իբր, սիրում էր, ինչ-որ խոնարհվում էր և այլն, բայց փաստացի շարունակում է տանել կործանման: Ավելին, նման ելույթներով շարունակում է ծաղրել նույն այդ ժողովրդին: Փաշինյանի ելույթի մեջ «կարմիր թելը» իր հորինած «ապագա կա»-ն էր, որին, նրա կարծիքով, մարդիկ հավատում են, դրա համար էլ թանկանոց բնակարաններ են գնում նորակառույց շենքերում: Ցանկացած հասարակություն, նկատենք, բնականաբար, որոշակի հույսեր է կապում ապագայի հետ, լավատեսական մղումներ ունի: Բա՛յց:
Հասարակությունը չի կարող հույսերը կապել պարտված, պարտվողական, երկիրը թշնամուն հանձնող գործչի կամ քաղաքական խմբավորման հետ: Սա ընտրությունների, վերընտրություն կազմակերպելու ու նմանօրինակ «տասովկաների» հետ կապ չունի: Խոսքը հասարակության, ժողովրդի մասին է՝ լայն ընդգրկմամբ: Իսկ լայն ընդգրկմամբ ոչ մի խելամիտ անձնավորություն, անկախ սեռից, տարիքից, գաղափարաքաղաքական կողմնորոշումներից ու դավանանքից, ուղղակիորեն չի կարող ապագայի իր ծրագրերը կապել, կրկնենք՝ պարտվողական խմբավորման կամ «մանդատավոր միջին վիճակագրական անձի» հետ:
Այնպես որ, այո, ապագայի վերաբերյալ ինչ-ինչ հույսեր կան, բայց դրանք փաշինյանական «ապագակա»-ի օգտին գրանցել ընդհանրապես չարժե: Հա, ինչ վերաբերում է թանկանոց բնակարաններին, ապա իշխանությունները դեռ ժողովուրդ չեն, իսկ սովորական բնակարանների առումով կխոսենք, երբ եկամտահարկի վերադարձի համակարգը ամբողջությամբ Երևանից «կհանվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44