Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Այս մասին գրում է Hetq.am-ը: Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: «Ավա Գրանիտ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին էսքիզային նախագիծը: Ինչպես պարզվեց, վերակառուցումից հետո պահպանվելու են միայն շենքի ճակատային կամարային լուծումները, որի հետևում վեր է խոյանալու 35 մետրանոց բարձրահարկ շինությունը: Մոտակայքում ամենաբարձրահարկ շինությունը Էջմիածնի համայնքապետարանի 7 հարկանի վարչական շենքն է: Նորակառույց շենքը, ըստ նախագծի, 10-հարկանի է: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ մոտ 80 ավտոմեքենայի համար: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, առաջին երկու հարկերում լինելու են հասարակական տարածքներ՝ սրճարաններ, 2 կինոդահլիճ՝ յուրաքանչյուրը 50-տեղանոց, երեխաների համար զվարճանքի վայրեր: Իհարկե, կինոդահլիճներն անհամեմատ փոք են լինելու նախկին կինոթատրոնի դահլիճներից: Էջմիածնեցի 73-ամյա Հարություն Աղումյանը հիշում է իրենց շենքի դիմաց գործող կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճները, որտեղ ընտանիքով ֆիլմ էին դիտում: Ասում է՝ ապագա կնոջ հետ չի կարողացել կինոթատրոնում ժամադրվել, քանի որ տունը մի քանի մետր հեռավորության վրա էր՝ բոլորի տեսադաշտում: Հիշում է, որ կինոթատրոնն ուներ երկու դահլիճ՝ մեծ և փոքր: Ներսում սրճարան էր գործում: Որոշ օրերի նույնիսկ հնարավոր չէր լինում կինոյի տոմս գնել և դրա համար ծանոթ էին փնտրում: Երբ տեղեկացել է, որ կինոթատրոնը քանդելու և բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նախագիծ կա, շտապել է համայնքապետարան: Հարություն Աղումյանը և Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 107 շենքի այլ բնակիչներ դեմ են նախկին կինոթատրոնի տեղում բազմահարկ շենք կառուցելու գաղափարին: Պնդում են, որ այդ տարածքում 5-հարկանի շենքեր կան, և բազմահարկ շենքի գոյությունը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել բնակիչների համար: «Այժմ դրված է մեր հետագա բնակության հարցը՝ ապրենք մեր տներում, թե բազմահարկ շենքի կառուցումից հետո վաճառենք, գնանք»,-ասում է Հարություն Աղումյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44