Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կարգի կանայք:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության 87 կգ քաշի պոկում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 100, 104, 107 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին բարձրացրեց 120 կգ, սակայն նա չկատարեց իր հաջորդ մոտեցումները: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 227 կգ արդյունքով Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը մեկ հաջորդ մոտեցում ունեցավ պոկում վարժությունում` 85 կգ: Հրում վարժությունում Առաքելյանը բարձրացրեց 105, 111 կգ, սակայն գլխավերևում չպահեց 115 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն է
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44