ARM | RUS |

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

24.04.23 | 12:48

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ.

«20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են:

Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը:

Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական ինքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, ինչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրկելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ:

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:

Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։

Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող:

Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:


Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

17:21

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի...

17:03

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի...

11:05

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք...

10:38

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

10:15

90 931 քրեական վարույթ, 15 533 անձի՝ մեղադրական եզրակացություն. Պողոսյանը տվյալներ է ներկայացրել

90 931 քրեական վարույթ, 15 533 անձի՝ մեղադրական եզրակացություն. Պողոսյանը տվյալներ է...

09:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

09:33

Նոր մանրամասներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին

Նոր մանրամասներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների...

09:19

«Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեզ՝ խաղաղության կտավը հյուսելու գործում». Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում

«Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեզ՝ խաղաղության կտավը հյուսելու գործում». Ալեն Սիմոնյանը՝...

09:02

Ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (Տեսանյութ)

Ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները. Հակակոռուպցիոն կոմիտեն...

17:21

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների...

17:18

Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ. Փաշինյան

Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ....

17:03

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

16:48

Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ

Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...

16:27

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ...

16:05

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված լուրը

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված...

14:42

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն...

14:25

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն...

14:04

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ նախարար

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ...

13:49

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու...

13:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44