ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և հացահատիկային գործարքի իրականացման ընթացքը: Այս մասին հաղորդվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության տեքստի՝ հատուկ ուշադրություն է դարձվել 2022 թ.-ի հուլիսին Ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ կապված ուկրաինական պարենամթերքի արտահանման, ինչպես նաև ՌԴ-ի գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի՝ համաշխարհային շուկա արտահանման հետ:
«Լավրովն ընդգծել է, որ չնայած նշված համաձայնագրերի փոխկապակցված փաթեթային բնույթին, ուկրաինական հացահատիկի կայուն մատակարարումների ֆոնին Ռուսաստանի և ՄԱԿ-ի քարտուղարության միջև ստորագրված հուշագրի իրագործման հարցում դեռևս կոնկրետ տեղաշարժեր չկան», – նշվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունու
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ն չի կատարել ՄԱԿ-ի կենտրոնական կառույցների մասին համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները, մասնավորապես՝ ռուսաստանցի լրագրողներին վիզաներ չի տրամադրել ՄԱԿ-ի նիստերի լուսաբանման համար, սահմանափակումներ է մտցրել ՌԴ դիվանագետների տեղաշարժի համա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն ապրիլին անցել է Ռուսաստանին: Սերգեյ Լավրովը Նյու Յորքում նախագահել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ Վաշինգտոնը խաթարում է աշխարհում անվտանգության ճարտարապետությունը, և որ Կիևի վարչակարգը չի ներկայացնում Ուկրաինայի ժողովրդի շահերը:
Ըստ CNN-ի՝ արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ քննադատել են Լավրովի ելույթը՝ դատապարտելով, որ Ռուսաստանի կողմից պատերազմի արդարացումը: ԵՄ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումից առաջ համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և քննադատելով Լավրովի ներկայությունը նիստին:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44