Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Վերահաստատում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչն ու հիշեցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և հրամանը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված որոշումը: Վերջինս նշում է, որ «Ադրբեջանը պետք է […] ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղությամբ։
Նշենք, որ Հայաստանը նշել է, որ դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով
Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով աջակցվող բանակցային ջանքերն ու Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով»
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է մուտք գործել Լաչինի միջանցք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02