Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ին նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ 13,75 մլն դրամ հատկացնել 18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան և/կամ մտավոր առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող 10-12 անձանց շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով փոքր տան կազմակերպման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 2-ին աշխատանքի եւ սոցիալական հրցերի նախարարության և Շարժայի բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով համանքային փոքր տան ձեռքբերման նպատակով հատկացվել է 150 000 ԱՄԷ դիրհամ։ 2021-ի մայիսի 7-ին Նախարարության և Հիմնադրամի միջև կնքվել է համաձայնագիր, որով որոշ դրույթներ փոխվել են, սակայն անփոփոխ են մնացել և գումարի չափը, և բովանդակությունը, և նպատակը։
Նախագիծը ներկայացնելու պահին գանձապետական հաշվին առկա է 20 մլն 371 հազար 500 դրամ։ Այդ գումարի շրջանակներում նախատեսվել էր 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում։ Անշարժ գույքը նախատեսված է 10-12 անձանց խնամքի համար, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, 108-րդ թաղամասի, 5-րդ շենքում։
2022-ի դեկտեմբերի 27-ին կնքել է «18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան և/կամ մտավոր առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող 10-12 անձանց շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով փոքր տան կազմակերպման համար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարիքների համար առանձնատան և դրան կից հողամասի ձեռքբերման պետական գնման» պայմանագիր։ Պայմանագրի գինը կազմում է 13 մլն 750 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկ։
Հաշվի առնելով, որ և ֆինանսավորման հայտը, և վճարմանան հանձնարարականը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել 30.12.2022 թվականին, վճարումը գործառնական վարչության կողմից չի հաջողվել իրականացնել ծանրաբեռնվածության պատճառով։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով Շարժայի բարեգործական հիմնադրամի կողմից փոխանցված ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից հատկացնել 13,750,000 ՀՀ դրամ փոքր համայնքային տուն ձեռք բերելու համար:
Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեում ծախսերը կավելանա 13,750.0 հազար դրամով:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02