Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցը մեկնարկել է Բաքվից։ Թվիթերի իր միկրոբլոգում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գրել է «Ժամանում եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ ԻՄ երկիրը վճռականորեն հավատարիմ է դրան: Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ երկրներին»։ Ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Ըստ տեղեկատվության, այցի ընթացքում Կոլոննան կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում: Բաքվում Կոլոննան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նաև հարգանքի տուրք կմատուցի 1990 թվականի հունվարի 20-ի խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ, նաև կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան: Կատրին Կոլոննան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02