Իրանը պատրաստ է ընդլայնելու մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ ռազմածովային զորավարժություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այդ մասին այսօր Նյու Դելիում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Իրանը ձգտում է ավելի ակտիվորեն համագործակցել ՇՀԿ-ի անդամների հետ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են համատեղ ռազմածովային զորավարժությունները և տեղեկատվության փոխանակումն անվտանգության ոլորտում, այդ թվում՝ պայքարն ահաբեկչության դեմ», - ասել է Աշտիանին:
Իրանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»` ՇՀԿ քարտուղարության կազմում հատուկ մարմին, որը պետք է պատասխանատու լինի ծովային առևտրային ուղիների անվտանգության պահպանման համար՝ առաջին հերթին Հնդկական օվկիանոսում։
2001 թվականին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության ներկայիս անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան ունեն դիտորդ երկրների կարգավիճակ, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան` գործընկեր երկրների կարգավիճակ:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02