Ասկերանի Նախիջեւանիկ գյուղում երկու տղամարդ 2022 թվականին ապրիլի 15-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում սպանել եւ թաղել են համագյուղացիներին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։ Հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 21-ի սահմաններում, նույն տանը նախնական համաձայնությամբ, նախորդ օրը կատարած սպանությունը թաքցնելու նպատակով, Ռ. Կ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Է. Ե.-ն պահելով Ռ. Կ.-ի ոտքերից, իսկ Է. Մ.-ն՝ թիկունքից, պոլիէթիլենային տոպրակը հագցնելով Ռ.Կ.-ի գլխին՝ խեղդել են, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Հանցանքը թաքցնելու նպատակով նրանք երկուսի դիակներն էլ թաղել են նշված տան բակում: Նախաքննության ընթացքում Է. Մ.-ին և Է. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 12-րդ կետերով՝ երկու և ավելի անձանց սպանությունը մի խումբ անձանց կողմից և այլ հանցանքը թաքցնելու նպատակով որակյալ հատկանիշներով: Է. Մ.-ի և Է. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2023թ. մարտի 24-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02