Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ վտանգավոր և տեղաբնակների համար փաստացի անհասանելի: 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ստանձնեց չպայթած զինամթերքից մոտ երկու միլիոն քառակուսի մետր տարածքների մաքրման և այն տեղական իշխանություններին հանձնելու գործը: 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայի տեղական իշխանություններին արդեն իսկ հանձնվել է մակերեսային մեթոդով մաքրված ավելի քան 2 000 000 մ² և ենթամակերեսային ավելի քան 1 400 000 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ: 2023 թվականի ապրիլի 27-ին տեղի է ունեցել ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքում 390 000 մ² մաքրված տարածքի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Կատարված աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի 70 հատ ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են նախանշված հատուկ տարածք: Այդ միջոցառմանը ներկա են գտվել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկյա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեղական իշխանություների ներկայացուցիչներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար: «Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրերը և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և դրա արդյունքում հետզհետե բարելավում է նրանց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ, սիրիական «Սեֆթի Սոլուշըն» ընկերության, Դամասկոսի նահանգային իշխանության, Սիրիայում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները և ծրագրի որակի պատասխանատուները: Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից իրականացվող աշխատանքները շարունակվում են:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
09:50 28.08.26
15:03 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
15:37 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
10:10 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02