Համաձայն Արցախի Գյուղատնտեսության Նախարարության Գյուղի Աջակցության Հիմնադրամի (ԳԱՀ) հետ ստորագրած պայմանագրի, Թուֆենկյան Հիմնադրամը սուբսիդավորել է 154 տոննա առաջին անհրաժեշտության մշակաբույսերի սերմնացուների բաշխումը, որպեսզի դրանք անվճար տրամադրվեն Արցախի բոլոր գյուղացիներին:
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այս նախաձեռնությունը հանդիսանում է ավելի մեծ ծրագրի մաս, որը Թուֆենկյան Հիմնադրամը և Գյուղատնտեսության Նախարարությունը համատեղ իրականացնում են՝ օգնելու Արցախին դառնալ ավելին ինքնաբավ:
Սերմերը ներմուծվել են մինչև ադրբեջանական ռեժիմի ապրիլի վերջին Արցախն Հայաստանին կապող միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: ԳԱՀ հետ համագործակցությամբ անվճար բաժանվում են հնդկաձավարի, ոլոռի, ոսպի և կտավատի սերմեր այն բոլոր Արցախի գյուղացիներին, ովքեր ունեն մինչև 1,5 հեկտար հողատարածք: Կենդանիների կերերի համար օգտագործվող առվույտի և կորնգան բույսերի սերմերը ևս անվճար բաժանվել են գյուղացիներին:
«Սա շատ կարևոր քայլ է Թուֆենկյան Հիմնադրամի կողմից՝ օգնելու թեթևացնել գյուղատնտեսության ոլորտում մեր առջև ծառացած մարտահրավերները», - ասաց ԳԱՀ-ի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանը: «Իհարկե, Թուֆենկյան Հիմնադրամը առաջին անգամը չէ, որ նման ծրագրերով հանդես է գալիս Արցախում։ Նրանք նպաստել են նաև սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային և այլ ծրագրերի զարգացմանը»,- շարունակեց նա։
Արցախի պարենային մթերքների արտադրական հզորության մեծացման անհրաժեշտությունը աճել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Շրջափակումը շարունակվում է ավելի քան հինգ ամիս՝ առաջացնելով սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների խիստ պակաս։
«Շարունակվող ճգնաժամի պայմաններում մենք կշարունակենք համագործակցել Արցախի կառավարության և գյուղացիների հետ՝ օգնելով ապահովել այդքան անհրաժեշտ պարենային անվտանգությունը», - ասել է Թուֆենկյան Հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանը։ «Մենք հպարտ ենք, որ ունենք առատաձեռն աջակիցներ, որոնց անսասան նվիրվածությունն Արցախին օգնում է հնարավոր դարձնել նման արդյունավետ ծրագրեր», - եզրափակեց նա:
Ապրիլ ամսին Թուֆենկյան Հիմնադրամը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հայկական ծառ» ծրագրի հետ համատեղ 90 տոննա կարտոֆիլի սերմացու է տրամադրել Արցախի Մարտունու շրջանի գյուղացիներին։ Թուֆենկյան Հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը Արցախի Գյուղատնտեսության նախարարության հետ՝ մշակելով այլ ծրագրեր, որոնք ուղղված են Արցախի պարենային անվտանգության և ինքնաբավության բարձրացմանը։
«Կարևոր է, որ մենք բոլորս այս կրիտիկական պահին կանգնենք Արցախի ժողովրդի կողքին և ցուցաբերենք անհրաժեշտ օգնությունը, ասել է Պետեանը։ «Որքան էլ կարևոր լինի մեր նյութական օգնությունը, բարոյական աջակցությունն ու քաջալերանքը ունեն նույնանման նշանակություն»,- եզրափակեց նա։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
09:50 28.08.26
15:03 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
15:37 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
10:10 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02