Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթից 4 անձի մասով անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, 2022թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 և 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում: Այնուհետև 28-ամյա տղամարդը հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու և դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել կնոջ հիշյալ ընկերուհու հետ, որի շրջանակներում 2022թ. դեկտեմբերին կեղծ թղթադրամներն իրացրել է վերջինիս՝ դրանք այլ անձի իրացնելու և գույքային օգուտ ստանալու նպատակով: Վերջինս նշված կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երևան քաղաքի 31-ամյա բնակչին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը: Նշված 4 անձանց կողմից կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Կեղծ արտարժույթ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
09:50 28.08.26
15:03 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
15:37 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
10:10 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02