Մայիսի 11-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Կարմիր գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին պատկանող հողամասը, որտեղ` երկու պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և աճեցրած «Կանեփանման» բույսի 13 սածիլ: Հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի շրջանային բաժինը։
Հաջորդ օրը`մայիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Ա.Գ.-ին, 23-ամյա Կ.Գ.-ին և 27-ամյա Ա.Հ.-ին։
ՔՀ վարչություն բերման ենթարկելիս, նշված ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ.-ն իր մոտ գտնվող 1.93 գրամ թմրամիջոցի պարունակությամբ փաթեթը շպրտել է գետնին: Բերման եթարկելուց հետո վերջինիս անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ շագանակագույն նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ նրան պատկանող կանեփանման բույսի 11 սերմ և 3 կաթուցիչ, որից 2-ը` շագանակագույն նստվածքով։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Ա. Հ.-ին պատկանող 2 առանձին փաթեթներում ընդհանուր 0.48 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված և 1 կաթուցիչ` շագանակագույն նստվածքով, իսկ Կ. Գ.-ի անձնական խուզարկությամբ` 2 կաթուցիչ շագանակագույն նստվածքով:
Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։
Թմրամիջոցների չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
09:50 28.08.26
15:03 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
15:37 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
10:10 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02