Գերմանիայի Դաշնային կառավարության թմրամիջոցների դեմ պայքարի հարցերով հանձնակատար Բուրկհարդ Բլիներտը հայտարարել է երկրում անօրինական հոգեակտիվ նյութերի օգտագործումից մահացության «ցնցում և տագնապ հարուցող» աճի մասին: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «2022 թ.-ին թմրամիջոցների օգտագործումից մահացության աճը շարունակվել է, Գերմանիայում անօրինական հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով մահացել է հանրապետության 1990 բնակիչ, ինչը 164-ով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- նշել է նա՝ հավելելով, որ այս վիճակագրությունը «ցնցում ու տագնապ է առաջացնում»: Բլիներտը նաև նշել է, որ հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է թմրամիջոցներից մահացության դեպքերի մշտական աճ։ Այսպես, այդ ցուցանիշը կրկնապատկվել է 2012 թ.-ի համեմատությամբ, երբ թմրամիջոցների չարաշահումից մահացել էր 944 մարդ։ Որպես նման մահերի հիմնական պատճառ 2022 թ.-ին եղել է օփիոիդներով գերդոզավորումը (1194 մարդ), ինչպես նաև թմրամիջոցների երկարատև օգտագործումը (663 դեպք)։ Գերմանիայում 2022 թ.-ին անօրինական հոգեակտիվ նյութերից հիմնականում մահացել են տղամարդիկ, նրանց միջին տարիքը կազմել է 41։ Գերմանիայի կառավարությունն ապրիլին ներկայացրել է երկրում մարիխուանայի օրինականացման պլանները, որոնց համաձայն կարող է թույլատրվել այդ թմրանյութի 25 գրամի պահումը և երեքից ոչ ավելի բույսի աճեցումը: Ինչպես ավելի վաղ հաղորդել են գերմանական ԶԼՄ-ները, մարիխուանան և դրա ակտիվ բաղադրիչը`տետրահիդրոկաննաբինոլը (ՏՀԿ), ապագայում իրավաբանորեն այլևս չպետք է դասակարգել որպես թմրանյութ: Հանրապետության դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը 2022 թ. օգոստոսին հայտարարել էր, որ երբեք մարիխուանա չի օգտագործել, ուստի կոալիցիոն բանակցությունների ժամանակ իր համար դժվար է եղել համաձայնել նման գաղափարին, սակայն կառավարությունը կարծում է, որ այս միջոցը թույլ կտա հաջողությամբ պայքարել սև շուկայի դեմ և կնպաստի վաճառվող թմրանյութի որակի հսկողությանը։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02