Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: ՄԱԿ-ն այն առաջին անգամ նշել է 1994 թվականին: Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու ընտանիքների բարեկեցության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված ծրագրերին, առկա մարտահրավերներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը նշեց, որ այս տարվա թեման է «Աշխարհում ժողովրդագրական գործոնների ազդեցությունն ընտանիքիների վրա»:
«Այս ազդեցությանը պետք է մի քանի կետով անդարադառնալ: Նախ ծնելիությունը, որն ամբողջ աշխարհում անկում է ապրում: Աշխարհի բնակչության 2/3-րդն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ ծնելիության գործակիցը պարզ վերարտադրողական ցուցանիշից՝ 2.1-ից, ցածր է»,-ասաց Մհեր Մանուկյանը:
Խոսելով հայաստանյան միտումներից՝ Մհեր Մանուկյանը նշեց, որ շատ ընտանիքներ ցանկանում են 3 և ավելի երեխաներ ունենալ, բայց իրականում 1-ը կամ 2-ն են ունենում տարբեր խոչընդոտների պատճառով: Նախընտրելի է, որ անհրաժեշտ պայմանները բարելավվեն, որ ընտանիքներում ծնվեն երեք և ավելի երեխաներ: Եվ դա չպետք է լինի միայն յուրաքանաչյուր երեխային գումար հատկացնելով: Երկարաժամկետ հեռանկարի համար նախընտրելի է համալիր մոտեցում:
Պետության կողմից երեխաների ծննդյան կապակցությամբ մի շարք աջակցման ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ընտանիքներին: Մինչև երեխայի ծնվելը պետությունը վճարում է մայրության նպաստ ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող մայրիկներին: Երեխայի ծնվելու դեպքում ևս սահմանվում է նպաստ: Առաջին և երկրորդ երեխայի դեպքում վճարվում է 300 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում 1 մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում 1.5 մլն դրամ: Հաջորդ փուլում նախատեսված է երեխայի խնամքի նպաստ մինչև երեխայի 2 տարին լրանալը: Որքանո՞վ են այս ծրագրերն իրենց ազդեցությունը թողնում ծնելիության վրա:
«Ոչ մի առանձին ծրագիր չի կարող ազդեցություն ունենալ այնպիսի բազմագործոն երևույթի վրա, ինչպիսին ծնելիությունն է: Այստեղ համալիր մոտեցում է անհրաժեշտ: Այդուհանդերձ, վերջին տարիներին կայունացել է ծնելիության նվազման միտումը: Դա դրական կարող ենք համարել: Կարծում եմ, որ հաջորդ միջոցառումների փունջն արդեն պետք է ուղղված լինի այդ ցուցանիշն ավելացնելուն»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իսկապես նկատելի է, որ 3-ից ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվն ավելացել է: Վերջին հինգ տարում շուրջ 40 տոկոսով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը:
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
09:50 28.08.26
15:03 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
15:37 28.08.26
10:10 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02