ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության և այլ երկրների վասալը դառնալու վերաբերյալ հայտրարարությանը՝ իր անհամաձայնությունն արտահայտելով այդ մտքի հետ։
«Իրեն Ֆրանսիայի նախագահը կոչող մեկն ասաց, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է և վերածվում է մյուս երկրների վասալի․․․ Խոսելով վասալային կախվածության մասին… Տեսեք, թե ով է խոսում: Գեղեցկուհի Եվրոպան, այդ թվում՝ Ֆրանսիան, վերածվել է ծեր սպասուհու, որը մանրակրկտորեն բավարարում է ամերիկացիների ամենաայլասերված քմահաճույքները», - գրել է Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական պարտության վերաբերյալ Մակրոնի արտահայտած կարծիքին՝ Մեդվեդևն ընդգծել է, որ իրականում պարտություն է կրել ՆԱՏՕ-ի պարզունակ քաղաքականությունը, որի հիմքում 21-րդ դարում բացառիկ դեր խաղալու հավակնությունն է:
«2022 թվականին ՆԱՏՕ-ն մեզ ծուլորեն վանում էր, երբ խոսքը վերաբերում էր անվտանգության երաշխիքներին՝ կարծես ասելով՝ մեզ հանգիստ թողեք, ձեր ժամանակը չունենք։ Եվ այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները քնում և արթնանում են Ռուսաստանի մասին մտածելով»,- գրել է Մեդվեդևը։ Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Opinion-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը «աշխարհաքաղաքական պարտություն» է կրել, սկսել է Չինաստանից «վասալային կախվածության մեջ ընկնելու» գործընթացը և «ստիպում է կասկածել» իր պատմական դաշնակիցներին։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02