ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությանը, որի նապատակը կամավոր աշխատանքն ավելի գրավիչ դարձնելն է: Կամավոր աշխատանքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Ըստ նախագծերի փաթեթի՝ կամավորը կազմակերպության հետ պետք է կնքի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը նրա համար կհամարվի աշխատանքային փորձառություն: Ռուբեն Սարգսյանը վստահեցրեց՝ փաթեթի ընդունումը կնպաստի կամավորական ինստիտուտի կայացմանը, քանի որ ըստ գործող կարգավորումների՝ կամավոր աշխատանքն օրինականից տարանջատելը բարդ է: «Ըստ առաջարկվող նախագծի՝ կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ»,- ասաց Ռուբեն Սարգսյանը, ապա հավելեց, որ տարիքային սահմանափակում չկա, սակայն մինչև 16 տարեկաններին վերաբերող որոշակի երաշխիքներ կան: Ռուբեն Սարգսյանը նաև թվարկեց, թե որոնք չեն համարվելու կամավոր աշխատանք. «Կամավոր աշխատանք չի համարվում պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը (սա առանձին կարգավորման առարկա է), օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց վարձատրության աշխատանքները, ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կամավոր աշխատանքները»:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
10:38 17.04.26
09:02 17.04.26
09:19 17.04.26
09:33 17.04.26
09:49 17.04.26
11:05 17.04.26
17:03 17.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44