Երբեք չէի մտածի, որ կլինի ինչ-որ խաղ, երբ ես կերկրպագեմ մի թիմի, որը խաղում է Հենրիխ Մխիթարյանի թիմի դեմ: Չելսին միշտ էլ առանձնացել է իր «ազնվական» ֆուտբոլով, իսկ երեկ Չելսին ուղղակի տարերքի մեջ էր: Երբ այդ թիմին տալիս են տարածք, տալիս են հնարավորություն նրանք ուղղակի գնդակահարում են հակառակորդի դարպասապահին ինչպես երեկ գնդակահարեցին Դե Խեայի պաշտպանած դարպասը և 4 անպատասխան գնդակ «նվիրեցին» կարմիր սատանաներին, իսկ երբ հակաակորդ թիմում կա գեթ մեկը, ով կարողանում է խաղ կառուցել և իր վրա է վերցնում փլեյմեյքերի պարտականությունները, այդ դեպքում Չելսին որքան էլ որ ուժեղ հավաքական է, բայց խնդիրներ է ունենում: Պարզ էր, որ երեկ Մանչեսթեր Յունայթեդում չկար այդ մեկը և դրա վառ ապացույցը այն էր, որ անգամ Զլատան Իբրահիմովիչը չերևաց: Որքան էլ որ Իբրահիմովիչը բարձր կարգի ֆուտբոլիստ լինի, միևնույն է պետք է, նույնիսկ անհրաժեշտ է մեկը, ով կկառուցի նրա խաղը, ով «կխաղացնի» նրան, այդ մեկը Մանչեսթրի կազմում հենց մեր Մխիթարյանն է, որն այս անգամ ևս չմասնակցեց թիմի խաղին՝ Մոուրինիոյի «անհասկանալի» մարտավարությամբ պլանավորած: Ինչևէ հույս ունենանք, որ գոնե այս սառը ցնցուղը կստիպի Մոուրինիոյին վերանայել իր տեսակետները Մխիթարյանի հետ կապված, հակառակ դեպքում եթե այսպես երկար շարունակվի հնարավոր է Մխիթարյանը այլևս առաջվանը չլինի, կկրկնվի նույն սցենարը, երբ Ռոնալդինիոն տեղափոխվեց Միլան:
Ուղղակի կույր պետք է լինել, որ չնկատել Մխիթարյանի անհրաժեշտությունը թիմում, այո բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս չունի Մանչեսթերը, բայց այդ ֆուտբոլիստներին «խաղացնող» է անհրաժեշտ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02