Պենտագոնն անհատույց օգնության փաթեթի շրջանակում նախատեսում է շտապ Թայվան ուղարկել Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ TOW 2B Aero։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է South China Morning Post թերթը։
Ինչպես տեղեկացրել է պարբերականի աղբյուրը կղզու զինված ուժերում, այդ սպառազինությունների մատակարարումն իրականացվում է Թայվանի հնարավորությունների բարձրացման շրջանակում՝ «ասիմետրիկ պաշտպանության» հայեցակարգի համապատասխան։ Այն նախատեսում է բարձր շարժունություն ունեցող փոքրաչափ եւ ոչ այնքան թանկ սպառազինությունների համակարգերի տրամադրում, որոնք կարող են հակառակորդին, սեփական ինքնարժեքի համեմատ, ավելի մեծ վնաս հասցնել։
South China Morning Post-ը նշել է, որ անցած շաբաթ Թայվանի պաշտպանության նախարար Ցյու Գոչժենը նշել է, որ տեսականու մատակարարումների համաձայնեցումը Թայբեյի եւ Վաշինգտոնի միջեւ ընթանում է արդեն մի քանի ամիս։ Նրա խոսքով՝ զենքը պետք է տրամադրվի անվճար, ԱՄՆ ԶՈւ պաշարներից։
Ցյու Գոչժենը նաեւ նշել է, որ այդ մատակարարումները ոչ մի կերպ չեն անդրադառնա սպառազինությունների պատվերների պորտֆելի վրա, որն ԱՄՆ-ն մինչ այժմ չի տրամադրել Թայվանին։ Ինչպես նշել է թերթը, չկատարված մատակարարումների ընդհանուր ծավալն արդեն հասել է 20 մլրդ դոլարի։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02