Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել Մոսկվայից Թբիլիսի այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերացրել է երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը։ Սա Ռուսաստանից Վրաստան առաջին ուղիղ չվերթն է չորս տարվա ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից
Միևնույն ժամանակ Թբիլիսիի օդանավակայանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման դեմ։
Այդ կապակցությամբ Վրաստանի ՆԳ նախարարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն օդանավակայանի հարակից տարածքում։ Ցուցարարներին թույլ չեն տալիս մուտք գործել օդանավակայանի ժամանման տերմինալ։ Նրանց ձեռքին Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներն են ու պաստառներ
«Մենք ցույց կտանք, որ Վրաստանում ոչ ոք ուրախ չէ ռուսական ինքնաթիռների համար, և բողոքով են դիմավորում դրանք», – ասել է օդանավակայանի մերձակայքում ակցիայի կազմակերպիչներից մեկը` ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան։
Նա կողմնակիցներին հավաքել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակում, որտեղից նրանք ավտոշարասյունով ուղևորվել են օդանավակայան։ Օդանավակայանի մերձակայքում նրանց դիմավորել են Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության դեմ բողոքող այլ ցուցարարներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու մասին հրամանագիրն ստորագրել է մայիսի 10-ին։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ողջունում են թռիչքների վերսկսումը, քանի որ դա օգուտ կբերի հարյուր հազարավոր Վրաստանից գաղթածների, որոնք ապրում են Ռուսաստանում և պարբերաբար այցելում են իրենց հայրենիք:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02