ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Այս տարի ՄԱԿ-ի օրը նշվում է թե՛ աշխարհի, թե՛ ՄԱԿ-ի համար անցումային ժամանակահատվածում:
Մարդկությունը թևակոխել է կայունության դարաշրջան՝ «Կայուն զարգացման օրակարգ - 2030»-ի մեծ պարտավորությունն իրականացնելու համաշխարհային հանձնառությամբ: Եվ ահա, կազմակերպության 71-րդ տարում մենք ունենք 17 նպատակ, որոնք մեզ մղելու են դեպի ավելի լավ ապագա բոլորի համար՝ առողջ մոլորակի վրա:
Աշխարհն, ի վերջո, հաղթահարում է այն մտակերտվածքը, որի համաձայն բարգավաճման տանող ուղին էներգակիրների այրումն է: Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պայմաններում անդամ երկրները ռեկորդային ժամանակահատվածում ընդունել են կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Այս շրջադարձային միջոցն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին: Այդ պատմական մեկնակետն ամփոփում է ավելի կանաչ, մաքուր և սակավ ածխածնային զարգացման մեր լավագույն հնարավորությունը:
Միավորված ազգերի կազմակերպությունը ևս անցումային փուլում է. ութերորդ գլխավոր քարտուղարին փոխարինելու է գալիս իններորդը: Ես պատիվ եմ ունեցել վերջին 10 տարիներին ծառայելու ՄԱԿ-ի ժողովուրդներին: Մենք միասին դրել ենք համատեղ առաջընթացի լուրջ հիմք: Եվ այդ հիմքի վրա պետք է կառուցենք՝ ավելի ջանասիրաբար աշխատելով կանանց զորացման, երիտասարդների ներգրավման ու բոլորի մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Բայց մենք նաև ահռելի հիասթափություններ ենք ունեցել, այդ թվում՝ չլուծված հակամարտությունները, որոնք անսահման տառապանքների պատճառ են փոթորկված Մերձավոր Արևելքում, Հարավային Սուդանում, Սահելում և այլուր:
Բռնության ու աղետի այս և այլ առաջնագծերում ՄԱԿ-ի խիզախ անձնակազմը շարունակում է լինել իրավիճակի կիզակետում ու արձագանքել խոցելի վիճակում գտնվողների ծանր կացությանը:
Շնորհակալ եմ աշխարհի բոլոր մարդկանց իրենց աջակցության համար և հորդորում եմ անմնացորդ սատարել նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ շարունակելու համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր առաքելությունը»:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:15 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02