Ժամանակին մի հումոր կար տարածված, երբ ամուսինը հարբած մտնում է տուն և պատերից բռնվելով փորձում է մի կերպ հասնի իր սենյակ և այդ պահին որդին տեսնելով հորը խնդրում է իր համար թիթեռ նկարի, իսկ հայրը մի կերպ պահելով հավասարակշռությունը պատասխանում է, որ նա չի կարող թողնել այդ ամբողջ աշխատանքը, որպեսզի նստի և նրա համար թիթեռ նկարի: Նույն տենդենցը նկատվում է մեր որոշ լրատվական կայքերի և օգտատերերի մոտ, ովքեր ավելի կարևոր ու առանցքային թեմաները մի կողմ դրած, արդեն քանի օր է տառապում են Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ծառայողական մեքենաների` արժեքների և մակնիշների ծագումնաբանության բացահայտմամբ: Խոսքը մասնավորապես վերաբերվում Է Աբրահամյանին սպասարկող ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենաին, որի գինը հասնում է մինչեւ 200 հազար դոլարի: Եվ չնայած կառավարությունից պատասխանել են, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է և վստահեցրել են, որ ե՛ւ BMW 7-ը ե՛ւ «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են, այնուամենայնիվ այս թեմայով կրքերրը դեռևս չեն հանդարտվում, ուստի մենք ևս արդեն «լեգենդ» դարձած մեքենայի ձեռքբերման միջոցների և ժամկետի վերջնական պարզաբանման համար դիմեցինք կառավարության համապատասխան ծառայությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ BMW 7-Series մակնիշի մեքենան Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ չի գնվել, քանի որ այն մինչև Աբրահամյանի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը արդեն եղել է կառավարության հաշվեկշռում, իսկ մի քանի օր առաջ նախկին վարչապետը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր մոտ մնացած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն: Աներկբա է, որ Աբրահամյանին հասցեին հնչող մեղադրանքները` անձնական կամֆորտի համար պետբյուջեի հաշվին կատարված գերծախսերի մասին, ընդամենը հերյուրանքներ են և իրականությանը չեն համապատասխանում:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02